ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 2025 թվականի դեկտեմբերի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան կայցելի Հայաստան։ Նա հանդիպումներ կունենա ՀՀ իշխանությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների դեսպանների հետ։               
 

Մնում է՝ հերոս հռչակի Խաչատուր Սուքիասյանին ու Սամվել Ալեքսանյանին

Մնում է՝ հերոս հռչակի Խաչատուր Սուքիասյանին ու Սամվել Ալեքսանյանին
04.01.2025 | 12:32

Հայաստանի հիմնախնդիրներով զբաղվելու փոխարեն Փաշինյանը շարունակում է հանրությանը սխալ, ապակողմնորոշող թեզեր ներկայացնել։ Նա Ֆեյսբուքում գրել է. «Իմ թեզն այն է,որ հերոսությունը պետք է առօրեականացվի»։ ՈՒ հավելել է`առօրյայի մեջ հերոսանալու բանաձևեր պետք է ունենալ, օրինակ, շատ հարկեր վճարելը, շատ աշխատատեղեր ստեղծելը և այլն։ Այս տրամաբանությամբ՝ կարող է հերոսներ հռչակել Խաչատուր Սուքիասյանին, Սամվել Ալեքսանյանին, Նարեկ Նալբանդյանին։

Իրականում՝ հերոսությունը առօրեականացնելը, սուրբ Արարատ լեռան պաշտամունքը Արագածով, հայ ժողովրդի պատմություն առարկան Հայաստանի պատմությամբ փոխարինելը գաղափարախոսության ոլորտում շարունակվող կապիտուլյացիայի դրսևորումներ են։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2577

Մեկնաբանություններ